Արատես

Արդեն երկրորդ անգամն եմ այցելում Արատես։ Նախորդ այցելությունս ձմռանն էր երբ առաջին անգամ առնչվեցի Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի ճամփորդական նախագծի հետ։ Փետրվար ամսին մասնակցեցի մառզական ճամփորդությանը որը կազմակերպվել էր Սամվել Թամազյանի և Լիլիթ Յախինյանի կողմից։ Այդ ժամանակ կարողացա ընկերանալ Ավագ դպրոցի և Քոլեջի սովորողների հետ և որոշում կայացրեցի անպայման դիմել Կրթահամալիր ուսումս շարունակելու նպատակով։

Այս անգամ արդեն մասնակցում եմ ճամփորդությանը որպես Ավագ դպրոցի ապագա սովորող։ Շատ ուրախեմ որ այստեղ եմ եկել քանի որ զգում եմ շատ հարազատ և դրական մթնոլորտ։

Մեր ճամփորդությունը սկսվեց Զորաց եկեղեցու այցելությամբ։ Մեր խմբում ընդգրկված Պետական Համալսարանի Ուսանողները ներկայացրեցին մեզ տվյալ եկեղեցու պատմությունը։ Այնուհետև ուղևորվեցինք դեպի Արատես որտեղ տեղավորվելուց և ճաշելուց հետո այցելեցինք ջրվեժ որտեղից ցատկում էինք ջրի մեջ։ Շատ զվարճալի էր։ Իսկ երեկոյան անցկացրինք անմոռանալի հավաքույթ։ Համալսարանի ուսանողները հարցազրույց անցկացրին մեզ հետ՝ խնդրեցին կիսվել առաջին օրվա տպավորություններով։

Երկրորդ օրը բաժանվեցինք աշխատանքային խմբերի և այցելեցինք Հերմոն գյուղը որտեղ ընկեր Սամվելի գլխավորությամբ հարցազրույցներ վերցրեցինք տեղի բնակիչներից։

Ընդհանուր ունեմ շատ դրական և հաճելի տպավորություններ։ Այդ երեկ օրերի ընթացքում հասցրեցինք լողալ թե ջրվեժում և թե ուսւմնական կենտրոնի լողավազանում։

Շնորհակալ եմ օգտակար և հետաքրքիր ճամփորդության համար։

Advertisements

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: